ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնում ոստիկաններն անխնա տուգանում են քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնում ոստիկաններն «անխնա» տուգանում են քաղաքացիներին՝ դիմակ չդնելու համար: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին Էջմիածնի քաղաքացիները: Էջմիածնեցիների պատմելով, նոյեմբերի 1-ից սկսած ոստիկանանական 2-3 հոգանոց խմբերով քաղաքում պտտվում են ու արձանագրություններ կազմում: Անգամ չեն խնայում այն մարդկանց, որոնց ձեռքին է դիմակը: Բայց Երեւանում այլ իրականություն է. այստեղ մարդիկ ազատորեն շրջում են երեւանյան փողոցներով՝ առանց դիմակի, ոստիկաններ չեն պտտտվում եւ տուգանող չկա:

Տեղեկացնենք, որ դիմակ դնելը նոյեմբերի 1-ից պարտադիր է դարձել ոչ միայն փակ, այլեւ՝ բաց հանրային վայրերում։ Իսկ դիմակ չդնելու համար 10 000 դրամ տուգանք է սահմանված։

Ս.Հ.




Լրահոս