ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով կրկին քննարկեց հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը:
«Հայաստան» դաշինքը 13-րդ անգամ այս պաշտոնին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին հանձնաժողովի նիստը և լքեցին դահլիճը:
Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները 13-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցին այս պաշտոնին: