ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին մեթոդներով գոյություն չունեցող փաստաթղթի դեմ են պայքարում. Լուսինե Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի համար «Ազատագրական շարժման» պահանջն առնվազն տաօրինակ է: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ երևակայական, գոյություն չունեցող փաստաթղթի դեմ են պայքարում:

Նշենք, որ նոյեմբերի 22-ից սկսած՝ «Ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը, գլխավորությամբ՝ «5165» շարժման առաջնորդ, Արցախի ազգային հերոս Մենուա Հարությունյանի մորը՝ Կարին Տոնոյանի, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի, լրագրող Նաիրի Հոխիկյանի ու այլոց, քաղաքացիներին համախմբման ու իրենց միանալու կոչ են անում, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց իրենց իմացության սահմանագծման ու սահմանազատման մասին որևէ փաստաթուղթ չստորագրի ու չհամարձակվի միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Ըստ պատգամավոր Բադալյանի՝  ՀՀ քաղաքացիներն իշխանությունների ու մյուս ուժերի նկատմամբ վերաբերմունքն ամիսներ առաջ՝ արտահերթ ընտրությամբ են արտահայտել: Բացի այդ՝ հրապարակ դուրս եկածները բողոքի պիկետներն իրականանցում են այն նույն ձևով, ինչպես որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, հավելում է պատգամավորը, այս ամենը, նոր համարել չի կարելի:

Սևակ Վարդումյան




Լրահոս