Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել հանրային տրանսպորտի աշխատանքի մասին:
«Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք.
Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում են: Քաղաքային իշխանությունը արդեն գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:
Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար:
Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել»:
Հիշեցնենք՝ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով: