ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով դուխ կանի ստեղ մտնի». տունը կորցրած շուռնուխցի կինը մնացել է 26 հազար դրամ թոշակի հույսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

72-ամյա Անահիտ Ալեքյանն է, ամեն օր պատուհանից տեսնում է ադրբեջանական ուժերի տեղաշարժը: Ասում է՝ ադրբեջանիցներն իրավունք չունեին մտնել գյուղ: Շուռնուխցի այս կինը hարցեր է բարձրաձայնում, բայց պատասխաններ այդպես էլ չի ստանում:

Տիկին Անահիտը միայնակ է ապրում՝ ուրիշի տանը: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի սահմաններին նոր իրադրություն է ստեղծվել եւ տիկին Անահիտի երկհարկանի տունը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Կնոջ եկամտի միակ աղբյուրը՝ ստացած կենսաթոշակն է՝ 26 հազար դրամի չափով:

Տիկին Անահիտն ArmLur.am-ի հետ զրույցում թախիծով հիշեց իր երկհարկանի տունը, բայց չնայած սրան՝ Շուռնուխի բնակիչը ոչնչից եւ ոքից չի վախենում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս