ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի բացառվում՝ հեղուկ գազի գինը զգալի բարձրանա. տնտեսվարողները լուրջ խնդիր ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները լուրջ խնդիր ունեն. խոսքը՝ Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող քաղաքացիների մասին է: Բանն այն է, որ Վերին Լարս անցակետում ձյան տեղումների պատճառով տնտեսվարողները չեն կարողանում հեղուկ գազ ներկրել Հայաստան։ Դեպքեր են լինում, երբ հեղուկ գազով բարձված մեքենաները օրերով կանգնում են հերթերի մեջ: Իսկ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, Իրանից, այլեւ Ռուսաստանից:

Մյուս կողմից, վարորդները դժգոհում են՝ հեղուկ գազի մեկ լիտրի գինը չի նվազում: Նշենք, որ հեղուկ գազի մեկ լիտրի գինը որոշ գազալցակայաններում արժե 260 դրամ, իսկ որոշներում՝ 280 դրամ: Չի բացառվում, որ Վերին Լարսի անցակետի անանցանելիության պատճառով առաջիկայում հեղուկ գազի գինը զգալի բարձրանա:
Նկատենք նաեւ, որ ռուսական արտադրության գազն արժե 280 դրամ, իսկ իրանականը՝ 260 դրամ: Սակայն եւ վարորդները եւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու արդյունքում խնդիրներ են ունեցել:

Ս.Հ.




Լրահոս