270 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնավիրուսը` Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 270-ով և դարձել 419 693: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8798 մարդ (-883), կատարվել է 2 891 784 թեստավորում (+3274), առողջացել են վարակվածներից 400 840-ը (+1136):

Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8449։




Լրահոս