Եվրոպայի խորհրդի կոնվենցիան պետք է վավերացվի ՀՀ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծն օրերս քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում: Այն ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսի 20-ին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ից, այն ստորագրել է 20 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետություններում:

Կոնվենցիան նախատեսում է դիմողի` հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ:

Ն.Հ.




Լրահոս