«Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հենց տան մեջ մետաղաձողերով հիմք են գցել, ու 12 հարկանի շենք են կառուցում։ Այս մասին նա բազմիցս բարձրաձայնել է, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:
ArmLur.am-ը այցելել է վերջինիս առանձնատուն, տեղում ծանոթացել բազմահարկ շենքի կառուցման հետեւանքով իր տանն առաջացած խնդիրներին, ակնհայտ ճաքած պատերին:
Խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով անձամբ է զրուցել Երեւանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան