ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 34-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տեղեկությունների իսկությունը ստուգվեց։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Բազումի բաժնի ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափերի և հրազենների 240-ից ավելի փամփուշտ, որոնց մի մասը փամփշտատուփերի մեջ էր։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս