19-ամյա երիտասարդը դանակով խփել է իր կրծքավանդակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է: Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ժամը 09.30-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա եղբայրը դանակով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ 19-ամյա երիտասարդը Նոր Խարբերդի 9-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս