Արցախի Պաշտպանության բանակը մանրամասներ է ներկայացրել շփման գծում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։