Հայաստանում ծնվածների թիվը բավականին պակասել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ծնվածների թիվը բավականին պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր նորածինների թիվը, նախորդ տարվա համեմատ, այս տարի պակասել է 694-ով: Այսպես, եթե 2020 թվականի հունվար-հուլիսին ծնվածների թիվը կազմել է 19 հազար 435, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 20 հազար 164, ապա այս տարվա՝ 2022-ի նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 19 հազար 470:

Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 283-ից հասնելով 257-ի: Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2577, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 138-ով: Մյուս կողմից՝ պակասել են ամուսնությունները, 2020-ի հունվար-հուլիսին՝ 6436, 2021-ի յոթ ամիսներին՝ 9629, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 9306: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս