ԵԱՏՄ երկրների տնտեսությունները հարմարվել են արտաքին ցնցումներին, Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Նա հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որ համատեղ գործունեությունը կառուցվում է պլանավորված և համակարգված հիմունքներով։
«Հենց այս մոտեցումն ու հրատապ հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ իրականացումը հնարավորություն են տվել մեր տնտեսություններին հարմարվել արտաքին ցնցումներին», – ասաց ՌԴ վարչապետը։