Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, դեկտեմբերի 22-ին Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ձերբակալել և գլխավոր վարչություն են տեղափոխել յոթ երիտասարդի:
24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» մոդելի, առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով և մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց «Գլոկ 19» մոդելի ատրճանակ` լիցքավորված տասնչորս փամփուշտով:
Բերման ենթարկվածներն ու կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին: