Ուղղությունը՝ Հայաստան․ ֆրանսիացի պատգամավորը ինքնաթիռում արված լուսանկար է հրապարակել և նշել այցի առիթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուղղությունը՝ Հայաստան». ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս հրապարակմանը կից իր և գործընկերոջ՝ ինքանթիռում արված լուսանկարն է հրապարակել ու գրել․

«Ուղևորություն Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի ու իմ գործընկեր Անն Ժենետեի հետ՝ աջակցելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը մեկ ամսով փակելու մտահոգիչ համատեքստում»։

Անն-Լորանս Փեթելը նաև հրապարակել է Արարատ լեռան և հայկական եռագույնի լուսանկարները։




Լրահոս