ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսևորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։
Կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:
Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տևական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։
Նշվում է, որ կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։