Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։