Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա. այնտեղ կլինի նաև Ալիևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին հայտնել են, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մեր հարցին՝ Գերմանիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվա՞ծ է՝ ՀՀ կառավարությունից հայտնեցին, որ այս պահին հստակեցված որևէ տեղեկություն չկա:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս