Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 6.3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, եվրոպական սեյսմոլոգները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 21.04-ին` Թուրքիայի Անթաքիա քաղաքից 9 կմ ու Սիրիայի Լաթաքիա բնակավայրից 75 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իսրայելում ու Կիպրոսում։




Լրահոս