Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ այս դեպքի մասին արդեն հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվել էր, թե այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», – ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ բանակցային գործընթացը։
«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Մարդասիրական բեռներով շարասյանը ուղեկցել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով», – հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում: