![](https://armlur.am/wp-content/uploads/2023/03/332927969_1377399193036362_4013323480155246156_n.jpg)
Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ ԲԴԽ-ն դադարեցրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։
Տեղի է ունենում Նախշքարյանի և նրա պաշտպանների մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:
Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ:
Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Մանրամասները՝ տեսանյութում