Ա.Կարապետյան.Լինում են անհասկանալի պաշտոնանկություններ, օրինակ՝ Կարեն Կարապետյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նորմալ է համարում պաշտոնանկությունները, սակայն լինում են “անհասկանալի պաշտոնանկություններ, օրինակ՝ Կարեն Կարապետյանի հրաժարականը ոչ մի կերպ կանխատեսելի չէր”,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը Արամ Կարապետյանն ասաց, որ Հայաստանում իշխում է բյուրոկրատական համակարգը, ոչ թե գաղափարական հիմքը, այդ իսկ պատճառով էլ կոալիցիայում միշտ էլ կլինեն վեճեր ու բախումներ:Ինչ վերաբերում է կոտրած տաշտակի մասին վարչապետի խոսքին, ապա դա, ըստ ՆԺԿ առաջնորդի, ուղղակի շանտաժ էր ուղղված կոալիցիայի մյուս անդամներին, “բայց երբ իր խոսքից հետո հավելյալ ճշտումների կարիք է լինում, և հնչում են մեկը մեկից անհաջող բացատրություններ, ապա դա անընդունելի է։ Ի՞նչ է նշանակում դեստրուկտիվ էլեմենտ, ես Հայաստանում չեմ տեսնում դեստրուկտիվ էլեմենտ, եւ հետո դեստրուկտիվ էլեմենտներին չեն հրավիրում համագործակցության”,- ասաց Կարապետյանը:
“Եթե դա ասեր յուրաքանչյուր այլ մարդ կամ կուսակցական որեւէ անդամ, կասեինք՝ դա կուսակցական կարծիք է կամ ուղղակի կարծիք է, բայց երբ դա ասում է գործադիր իշխանության ղեկավարը, հասկանալի չէ, թե ինչ է անելու այդ հայտարարությունից հետո։ Կոտրած տաշտակ ասելով ես հասկանում եմ, բոլոր նրանք, ովքեր ՀՀԿ-ի հետ լավ չեն լինի, ապա ոչ մի բան չեն շահի, պատգամավորական տեղեր չեն ունենա, այսինք բոլոր այն գործիչները, որոնք եղել են ընդդիմադիր, հիմա մեզ հետ լինեն, կընդգրկվեն խորհրդարանում, նույնն է, թե Լեւոն Տեր Պետրոսյանը ասում էր` ով մեզ հետ չի, նա տականք է”,- հավելեց Արամ Կարապետյան:




Լրահոս