Մակրոնը պահանջել է նվազեցնել ջրի սպառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մինչև 2030 թվականը տնտեսության բոլոր ոլորտներում ջրի սպառումը 10%-ով նվազեցնելու պլանների մասին, ինչպես նաև պահանջել է, որ նախարարությունները և ձեռնարկությունները ջրի խնայողության ծրագիր ներկայացնեն մինչև 2023 թվականի ամառ՝ հավանական երաշտի ճգնաժամային հետևանքներից խուսափելու համար։

«Ջրի օգտագործման պլան»-ը նախ և առաջ երկարաժամկետ հեռանկարում «սթափության» և արդյունավետության ծրագիր է։ Ես ուզում եմ մեր երկրի առջև նպատակ դնել՝ մինչեւ 2030 թվականը բոլոր ոլորտներում ջրի սպառումը 10%-ով նվազեցնել։ Սա մեր երկրի ջրային քաղաքականության աննախադեպ արդիականացում է»,- ասել է նա իր ելույթում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի Twitter-ի պաշտոնական էջով։

Էներգետիկ ճգնաժամի պայմաններում երկրում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար աշնանը ներկայացված «էներգետիկ սթափության պլանից» հետո Մակրոնը պահանջել է, որ նախարարությունները և ձեռնարկությունները ջրի խնայողության ծրագիր ներկայացնեն մինչև 2023 թվականի ամառ։

« Գալիք երաշտի լույսի ներքո, ամեն ժեստը կարևոր է: Մինչև ամառ յուրաքանչյուր ֆրանսիացի, յուրաքանչյուր ֆերմեր, քաղաքապետ կամ ձեռնարկություն կունենա ջրի օգտագործման կանոններ: Մենք յուրաքանչյուր հատվածից կպահանջենք ջրի «սթափ» օգտագործման ծրագիր»,- ասել է նա:

Նախագահը միաժամանակ նշել է, որ «այս ամառ հնարավոր չէ խուսափել բոլոր ճգնաժամային իրավիճակներից»՝ մի շարք համայնքներում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով։ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի ջրային համակարգերը ձախողվում էին երկարատև թերներդրումների պատճառով՝ նշելով, որ «հինգից մեկ լիտրը» կորչում է արտահոսքի պատճառով և խոստացել է, որ կառավարությունը տարեկան 180 միլիոն եվրո կհատկացնի դրանց դեմ պայքարելու և ջրային համակարգերը արդիականացնելու համար։




Լրահոս