ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում է. այս պահին այնտեղ են նաև խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ-ում փակ նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Քիչ առաջ այս մասին սոցցանցի իր էջում գրեց նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»: