ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՆԳՆ Ոստիկանության բաժնում որոշում է կայացվել ԱԺ պատգամավորների միջադեպով նախաձեռնել քրեական վարույթ և գործը հանձնել Քննչական կոմիտեին:
Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանն ունի մարմնական վնասվածքներ և այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: