Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիայի` ՈՒԵՖԱ-ի նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Չեֆերինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի կայքը:
Սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի միակ թեկնածու էր: Նա արդեն երրորդն անգամն է վերընտրվում այդ պաշտոնում: Չեֆերինը կպաշտոնավարի ևս 4 տարի:
Չեֆերինը 55 տարեկան է: ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է 2016 թվականից: