ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին Քննչական կոմիտեի քննիչները գտնվում են Ազգային ժողովում: Մենք տեղեկացանք, որ նրանք քննչական գործողություններ են իրականացնում Գեղամ Նազարյանի հետ: Կոնկրետ այս պահին տեղի է ունենում առերես հարցաքննություն:
Իսկ ինչու են քննիչները եկել Ազգային ժողով: Բանն այն է, որ մարտի 31–ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը վիճաբանության ընթացքում հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո տարվել էր ոստիկանություն:
Եվ ահա, քրեական վարույթի շրջանակներում էլ տեղի են ունենում այս գործողությունները: