Ապրիլի 10-ին ժամը 11։30, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի կունենա Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ճանապարհային ցուցանակների պաշտոնական բացումը։
Միջոցառումը կմեկնարկի ճանապարհային նշանների պաշտոնական բացմամբ (Մ5 Երևան-Արմավիր 20-րդ կմ), որը կուղեկցվի փողային նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ: Բացումից հետո միջոցառման մասնակիցներն մեքենաներով կուղևորվեն ռուս զինվորների հուշարձանի մոտ, որտեղ հիշատակի ծաղիկներ կդրվեն և կիրականացվի ծառատունկ:
Միջոցառման ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, Պաշտպանության նախարարության, հոգևոր դասի և ՀՀ-ում տարբեր դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
***
***