Ճակատագրի հեգնանք. Պապիկյանը կրկին Եվրոպայում էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճակատագրի հեգնանքով, 2020 թ․ պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, Հայաստանում չէր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ նա գտնվում էր Եվրոպայում: Երեկ Հայաստանում չէր նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նա Բրյուսելում էր, եւ երեկ հաղորդեցին, որ այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը:

Իսկ մինչ այդ թշնամին սկսեց կրակել Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ, եւ մենք, ըստ պաշտոնական տվյալների, որոնք սովորաբար ամբողջական չեն եւ աճի միտում են ունենում, տվեցինք 4 զոհ եւ 6 վիրավոր:

Հերթական անգամ պարզվեց, որ մենք տեղյակ չէինք, որ հարձակում է սպասվում, եւ պատշաճ պատրաստված չէինք այդ հարձակումը հետ մղելուն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս