Լուսանկարն արվել է Իսրայելում
Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի Հանրային այգին պաշտոնապես վերանվանվել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Այգին Ազնավուրի անունով վերանվանելու որոշումը միաձայն ընդունել էր քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Տիգրանուհի Հայրապետյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է (ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես են հաշվարկվում խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները:
Ամալիա Միրզոյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ խնամատարության բոլոր տեսակների համար յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության համար տրամադրվող միջոցների ամսական չափը կազմում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մեկ երեխայի խնամքի համար մանկատներում նախատեսված գումարի չափ: Ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եւ 30 տոկոս հավելավճարի չափով:
Ճգնաժամային եւ արձակուրդային խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց վճարումն իրականացվում է երեխայի փաստացի խնամված օրերի թվով՝ համաձայն պարզ հաշվարկի՝ ամսական աշխատավարձն ամսական միջին օրերի (30.4) վրա բաժանելու հաշվարկով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար խնամատար ծնողը ստանում է 100 տոկոս աշխատավարձ եւ խնամքի եւ դաստիարակության համար տրվող գումար: