Լուսանկարն արվել է Երեւանում
Ապրիլի 11-ին Երեւանի ավագանին արտահերթի նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն Երեւանի քաղաքապետի ընտրության հարցն էր, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել նիստին եւ դրա մեկնարկին Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, քվորում չէր ապահովվել, եւ նիստը համարվեց չկայացած։
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Սվետա Առաքելյան (25 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը:
Լարիսա Մկրտումյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: