ՀՀ կառավարության պարտքը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ՝ 10 միլիարդ 86 միլիոն դոլար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, թե սա հանրության համար հետաքրքիր ու զգայուն թեմա է։ «Մարդիկ ասում են՝ վա՜յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք։ Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ՝ շատ թեթև պարտք ունենք, ըստ էության՝ 46 տոկոսով Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր, այս տրամաբանութամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցող երկրների։ Հայաստանն իր տնտեսական աճի շնոհիվ գերադասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»,- կառավարության նիստում նշեց Փաշինյանը
Սակայն ֆիքսենք, որ Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը. այն 63.5% է։ Դա դեֆոլտ չէ, սակայն հետագա տարիների բյուջեները պլանավորելիս Կառավարությունը պարտավորվել է աստիճանաբար նվազեցնել Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը։
2021-ին այն կազմել է 60.3%: Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2022-ի տարեվերջին այն 51% կկազմի:
Առհասարակ, վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ:
Մանրամասները՝ տեսանյութում