Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ:
Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը:
Նույն ուսումնասիրության արդյունքներով այդ ծրագրի շրջանակներում 6 մլրդ 171 մլն դրամի ասֆալտբետոնյա ծածկույթի վերին շերտի աշխատանքներն ընդունվել և վճարվել են առանց ավտոմոբիլի անիվի կառճումը ծածկից կամ ծածկի անողորկությունը ստուգելու: Այլ խնդիրներ ևս առկա են:
Ն.Հ.