ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդեն 150-ից ավել ստորագրություն ենք հավաքել, մարդկանց հոսքը շարունակվում է. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօրվանից ստորագրահավաք է իրականացնում՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով:

Պատգամավորն իր ակցիայով նպատակ ունի աջակցություն հայտնել Արցախում ստորագրահավաք սկսած մեր հայրենակիցներին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ապօրինությունների, ինչպես նաեւ նրա կողմից վարվող ցեղասպան քաղաքականության վրա:

Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Ստորագրահավաքը կշարունակվի մի քանի օր, մինչեւ բավարար քանակով ստորագրություններ հավաքվեն:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս