ՏԵՍԱՆՅՈՒԹ. Յուրահատուկ իրավիճակ է. ինչպե՞ս են նշել մայիսյան հաղթանակի օրերը Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի ստեղծման օրը:
Մեծ հայրենականում տարած հաղթանակը եւ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:
ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաները, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներն այսօր այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին:

Իսկ թե ինչպե՞ս են նշել մայիսյան հաղթանակի օրերը Արցախում՝ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, քանի որ այս տարի յուրահատուկ իրավիճակ է, առանձին միջոցառումներ չեն կազմակերպվել:

«Յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, բայց պետք է պինդ լինենք, չհուսահատվենք, քանի որ թշնամու նպատակը հենց դա է՝ մեզ հուսահատեցնել, որպեսզի գաղափարապես մեզ հաղթեն, քանի որ ֆիզիկականը խնդիր չէ: Մենք պետք է սա հասկանանք: Առանձին միջոցառումն այն է, որ մարդիկ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ են խոնարհել»,-ասաց Բաբայանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս