ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տպավորիչ թվերով առաջ ենք գնում. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հաձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքը՝ հանուն Արցախի:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավքը երեկվանից շարունակվում է նաեւ «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ:

Այպիսով՝ այս պահին հանուն Արցախի ստորագրահավքը ընթանում է երկու հասցեներում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում եւ «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ:

ArmLur.am-ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել քաղաքացիների շրջանում, պահանջարկից ելնելով՝ որոշել են եւս մեկ հասցեում շարունակել ստորագրահավաքը:

«Մարդկանց հոսքը շարունակվում է, սա նշանակում է, որ քաղաքացիների շրջանում կա պահանջատիրություն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը պետք է ապաշրջափակվի: Որքան շատ ստորագրահավաք հավաքենք, այնքան իմ ուղարկած գրությունները կլինեն ավելի արժեքավոր եւ հիմնավոր կլինեն, ես կկարողանամ ցույց տալ, որ սա է հայի հավաքակական տեսակետը»,-ասաց Թովմասյանը:




Լրահոս