ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչ Սարգսյանի կողմից աղբամանների ավելացումը լավ աշխատանքի արդյունք չէ. քաղաքապետարանի նախկին աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը ArmLur.am-ին հայտնել է, որ երբ վարակված է եղել կորոնավիրուսով և ինքնամեկուսացել, իրեն ապօրինի ազատել են աշխատանքից: Բաբայանին տրված ծանուցման մեջ նրա ազատման հիմքը նշված է եղել աշխատանքից 1 օր անհարգելի բացակայությունը, սակայն այդ մեկ օրը ո՞ր օրվան է վերաբերում, աղբահանության նախկին աշխատակիցն ինքն էլ տեղյակ չէ։

Բաբայանի խոսքով՝ այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ ինքը հիմնարկում խախտումներ է նկատել, դիմել Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչություն, հանդիպել ավագանու անդամներին եւ թաղապետներին, բարձրաձայնել խնդիրը:

Դրանից հետո վերահսկողության եւ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգման գործողություններ են սկսել աղբահանության հիմնարկում: Նկատենք, որ Բաբայանը ուշագրավ մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվել նախկին քաղաքապետ, ներկայումս Հրաչյա Սարգսյանի գործունեության մասով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս