Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Բացի դրանից, կկայանան նաև առանձին բանակցություններ Երևանի և Բաքվի միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև: Առանձին կանցկացվեն հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ», – ասել է դիվանագետը: