Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ուղիղ եթերում հայտնեց, որ ծնողներին տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը տեղեկացրել է, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:
Մանրամասները՝ տեսանյութում