ArmLur.am-ին «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորներ Դավիթ Հովսեփյանը և Անդրանիկ Սարգսյանը հացադուլ են հայտարարել։
Նրանք մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ, այն պարագայում, երբ որևէ ապացույց առկա չէ։ Սույն գործը 2022թ. հունիսից գտնվում է դատարանում արդեն 3 դատավոր է փոխվել, իսկ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են:
Մայիսի 18-ին ի վերջո դատական նիստը կայացավ, սակայն դատավոր Սաթենիկ Անդրեասյանը մերժեց այլընտրանքային խափանման միջոցի միջնորդությունը, այն պարագայում երբ դատական նիստերը կայանում են լավագույն դեպքում 6 ամիսը մեկ. Անդրանիկ Սարգսյանը և Դավիթ Հովսեփյանը խնամքին ունեն անձինք, Անդրանիկ Սարգսյանը հաշմանդամության կարգ, իսկ Դավիթ Հովսեփյանը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին ամենաթեժ հատվածներում։
Քանի որ կալանքի տակ պահելու հետքերը առկա չեն, գործով ապացույցներ առկա չեն, իսկ Շիրակի մարզի դատախազ Եդիգարյանը ունի տրամադրվածություն. վերոնշյալ անձինք հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի մեղադրող դատախազը փոխվի և իրենց խափանման միջոց կալանքը փոխվի այլնտրանքային խափանման միջոցով, խնամքի տակ գտնվող անձանց հոգ տանելու նպատակով:
Ք. Մ.