Մայիսի 22-29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4060 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 174 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 189, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 289 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 147, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 357 իրավախախտումներ։ 164 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 283-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 67 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6598 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 284 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 127, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 479 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 1085, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 127 իրավախախտումներ։ 283 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 967-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 48 անձ։