Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների:Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։