Դավթաշենի թաղապետի օգնականի կրակոցների գործով ևս երկու անձ է ձերբակալվել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ նախաքնական մարմինը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակոցի գործով ևս երկու անձի է ձերբակալել:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության, դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։ սակայ փաղապետի տեղեկալ Հրաչյա Հակոբյանը հայտնեց, որ թաղապետի օգնականը որեւէ հողակտորի զավթման պրոսեցի հետ կապ չի ունեցել :

Քնար Մանուկյան




Լրահոս