Ինձ հաջողվեց հաղթել Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը. Էդգար Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը սոցցանցի իր էջում գրում է . «Այսօր ինձ հաջողվեց դատարանում հաղթել ադրբեջանա-թուրքական հանցավոր ռեժիմը ներկայացնող Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը։ Ադրբեջանա-թուրքական հանցախումբը փորձում էր արգելել մեզ բոլորիս, հայերիս, Հայաստանի քաղաքացիներիս տոնել Սահմանադրության օրը, Պետական խորհրդանիշների օրը հուլիսի 5-ին ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում և անցկացնել երթ դեպի ադրբեջանական անկլավ` Բաղրամյան 26-ում գտնվող նստավայր, որտեղից մեր պետության և ժողովրդի շահերի դեմ գործում են Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը։

Դատարանով մենք ստիպեցինք ռեժիմին ծնկի գալ մեր առաջ։ Հանրահավաքն ու երթը կկայանա այնպես ինչպես մենք ենք ցանկանում, այնպես, ինչպես որոշել ենք։
Շնորհակալություն եմ հայտնում «Ֆիդելիս» (Fidelis Law firm) իրավաբանական խորհրդատվական ընկերությանը, իմ լավ բարեկամ Varazdat Harutyunyan -ին և իր թիմին` ցուցաբերած անգնահատելի աջակցության, մարդկային ջերմ վերաբերմունքի, անշահախնդիր, հայրենանվեր կեցվածքի ու ջանքերի համար։
Սա կարևոր հաղթանակ է։ Սակայն մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են` կանխելու համար նաև մեծ պարտությունն ու կործանումը։
Արժանապատվության հեղափոխությունը հաղթելու է ադրբեջանա-թուրքական չարիքին։




Լրահոս