Երբ սիրտ ու գլուխ չունեցող մեծամասնությունը տխմար է, իսկ (գործը)՝ ազգակործան… հավատացե՛ք, այդ դեպքերում փոքրամասնությանը մնում է մեծ ու շոշափելի գործողություններով, քայլ առ քայլ առաջ գնալ: Ճանապարհին հայտնված տխմարին հանդիպելով՝ չհուսահատվել, որ կենդանին կտրեց ճանապարհը, ուրեմն դժբախտություն է սպասվում, այլ ուղղակի համարենք, որ կենդանին շտապում էր առաջ ընկնել… երբեք թույլ չպետք է տալ, տխմարին առաջ ընկնել… հավատացեք, միշտ հաղթել է փոքրամասնությունը… Նայելով ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին, օրինակ՝ ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ տեսնում ես, որ այս խմբակցությունների բոլոր պատգամավորները անկախ ամեն ինչից գրագետ, զարգացած, պատգամավորական գործունեությունից հասկացող, նիստերին իրենց կողմից վեր հանված հարցերը գրագետ ձևով ներկայացված է կիրթ բառապաշարով, իսկ երբ նայում ես ազգային ժողովի ձախ թևին թառած մեծամասնությանը ամաչում ես, որ այդպիսինները հայ են, հայի պիտակ են կրում իրենց վրա: Չեմ ուզում խոսել վերը նշված արժանիքների մասին, որոնց մոտ (ՀՀԿ) իսպառ բացակայում է, բավական է վկայակոչել՝ սիկտիր, կազյոլ, կապիկ, բոմժ….. ուղղակի ուրախ եմ իրենց անկեղծության վրա, որ իրենք իրենց անձն ու էությունը բնորոշող արտահայտությունները ինքնակամ են արտահայտում… Չգիտեմ հասկանալով են անում, թե առանց հասկանալու, (կարծում եմ երկրորդն ավելի ճիշտ է) սա էլ գովելի է…
Երբ նայում ես ազգային ժողովի ձախ թևին թառած մեծամասնությանը…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ