Ուկրաինուհիները մերկացել են Սբ. Պետրոսի տաճարի մոտ (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինիայի FEMEN շարժման ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Իտալիայում: Կանայք կիսամերկ հայտնվել են Վատիկանի կենտրոնում: Նախօրեին նրանք փորձել էին կազմակերպել “Վհուկների մուրճ” ակցիան, որն ուղղված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կնատյաց քաղաքականության դեմ,-հայտնում է newsru-ն:Շարժման մասնակիցներից մեկին հաջողվել է դուրս գալ Սբ. Պետրոսի հրապարակ եւ  մերկանալ հենց կիրակնօրյա պատարագի ժամանակ:Ոստիկանությունը նախապես պատրաստ էր սկանդալային ֆեմինիստուհիների ժամանմանը:Վատիկանում ուկրաինացիները հայտնվել են կիսաթափանց շապիկներով` իբր միանձնուհու կերպարով: Մասնակիցներից մեկը`Ալեքսանդրա Շեվչենկոն, հայտնվել է հենց Հռոմի պապի պատշգամբի դիմաց`ձեռքին պահելով Ազատություն կանանց ցուցատախտակ:Շարժման ակտիվիստները մոտ 4 ժամ անցկացրել են Հռոմի ոստիկանությունում:Ուկրաինացիներին աջակցել է 59-ամյա իտալուհի պոռնոաստղ եւ նախկին պատգամավոր Իլոնա Շտալլերը, ով ավելի շատ հայտնի է Չիչոլինա անունով:




Լրահոս