ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկելու դրդապատճառը հայտնի է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, քննությամբ պարզվել է, որ 28-ամյա տրանսգենդերը սպանության գործով ձերբակալված տղային պարտք է եղել ու նրանց միջեւ պարտք ու պահանջի խոսակցություն է եղել։ Ավելին, քննությամբ պարզվել է, որ սպանվածն ու ձերբակալվածը «Կրիստալ» թմրանյութի ձեռքբերման ու իրացման գործընթացի մեջ են եղել։ Ի դեպ, այսօր նախաքննական մարմինը կդիմի դատարան՝ 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկած երիտասարդին կալանավորելու միջնորդությամբ։
Հիշեցնենք որ, օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:
Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ:
Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան