ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սկզբունքորեն չենք ընդունելու ադրբեջանական բեռները․ Դավիթ Բաբայանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, ռուսական Կարմիր Խաչի ուղարկված բեռներն Ակնայի ճանապարհով մտել են Արցախ։ Այս իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։ Նրա հետ զրուցել ենք ռուսական բեռները չընդունելու կամ ընդունելու պատճառների, ադրբեջանական բեռների միանշանակ չընդունման և Լաչինի միջանցքի հավանական բացման մասին։

«Իրավիճակը նորմալ է, մենք ունենք մեր սկզբունքային մոտեցումը, որ ադրբեջանական որևէ բեռ չենք ընդունելու, որովհետև դա կլինի նվաստացուցիչ։ Ռուսական բեռների դեպքում այլ է, սա ռուսական մեքենաներ են, ոչ ադրբեջանցի վարորդներ են, ռուսական ապրանք է այն, ինչի կարիքը Արցախն ունի։ Սա չպետք է գնահատենք մեր սկզբունքներից հետ նահանջ, մեր սկզբունքները միանշանակ են», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս