ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
Նշվում է, որ քննարկվել է Հարավային Կովկասում իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:
Ընդգծվել է՝ միջազգային հասանելիության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա գործակալությունների կենսական կարևորությունը ԼՂ-ում վայրագությունները կանխարգելելու նպատակով: